Գլխավոր Ավելին

Հինգշաբթին՝ ավանդական գիտական լսումների օր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ ամենշաբաթյա գիտական լսումներն էին։

Այս անգամ քննարկման թեման խոցային կոլիտն էր, կրոնի հիվանդությունը։ Զեկույցումներով հանդես եկան գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ Մարի Գրիգորյանը («Խոցային կոլիտի վարման դեղորայքային մոտեցումները»), վիրաբույժ Արամ Խաչատրյանը («Խոցային կոլիտի վարման ժամանակակից վիրաբուժական մոտեցումները»), գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ Անուշ Ղարաբաղցյանը («Կրոնի հիվանդության վարման մոտեցումները՝ կլինիկական դեպքի օրինակով»)։

Միջոցառումը բավականին հետաքրքիր էր և արդյունավետ, զեկուցողներին, ինչպես նաև դահլիճում ներկա վիրաբույժներին գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին ներկայացված դեպքերին, միջազգային ուղեցույցներին, հստակ իրավիճակներում լուծումներին։

Հաջորդ հանդիպումը հունիսի 29-ին է, թեման՝ «Ստամոքսաղիքային արյունահոսություններ»: Զեկուցումներով հանդես կգան վիրաբույժները և էնդոսկոպիստները։

×
facebook sharing button facebook